Կալանավորումը միակն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը. Սասուն Խաչատարյան
Հայաստան
Խափանման միջոց կալանավորումը միակն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ. հարցազրույց» հաղորդման ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետի խոսքով՝ ելնելով իր ունեցած կապերից՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել նախաքննության ընթացքի վրա:
Սասուն Խաչատրյանը խոսեց նաև հայտնի 0038 հույժ գաղտնի հրամանի մասին.
Այդ հրամանով հիմնավորվում է, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են զինված ուժերը: Այս հրամանը նախկինում քրեական գործում չի եղել մինչև այս տարվա հուլիս ամիսը: Այս հրամանն ինքնին մեղադրանքի շատ ամուր հիմք է: Այս հրամանը վկայում է, որ ԶՈւ-ն ներգրաված է եղել մարտի 1-ի իրադարձություններին: Ընդ որում, հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)