2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս ԱԺ պատգամավորներին տեղյակ չի պահվել
Հայաստան
Ստյոպա Սաֆարյանը գրում է.
2008թ. մարտի 2-ի ԱԺ նիստով Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հաստատելիս Ազգային ժողովի պատգամավորներին տեղյակ չի պահվել, որ դրա մասն է կազմում նաև 0038 գաղտնի հրամանը: Ըստ որում, նիստը ՀՀԿ առաջարկությամբ առանց հեռարձակման է ու կարող էին դա անել: Բայց, չարեցին: Խոշոր վերապահումով ընդունենք, որ 2007-ին ընտրված ԱԺ-ը ժողովրդի իշխանության ներկայացուցչական մարմինն է: Ի վերջո, այդ պահին գործող սահմանադրութամբ երկու սահմանադրական ինստիտուտ են համարվել ժողովրդի ուղիղ մանդատի կրող՝ նախագահն ու ԱԺ-ը: Ըստ որում՝ ԱԺ լեգիտիմությունը չէր վիճարկվում այդ պահին, այլ նախագահի: Ու վիճարկելի լեգիտիմությամբ ինստիտուտը չվիճարկվող լեգիտիմությամբ իսնտիտուտից գաղտնի է պահում գաղտնի ու հակասահամնադրական հրամանը: Ի՞նչ է սրա անունը: Այո, այո, սահմանադրական կարգի տապալում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)