Վիդալը շնորհակալություն է հայտնել «Բավարիա»-ին «Բարսելոնա»-ին միանալու հնարավորության համար
Սպորտ
Արտուրո Վիդալը մեկնաբանել է «Բավարիա»-ից «Բարսելոնա» տեղափոխությունը:
«Շնորհակալություն «Բավարիա»-ին և երկրպագուներին: Ես իսկապես վայելել եմ Մյունխենում անցկացրած ժամանակս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մյունխենյան թիմին «Բարսելոնա»-ում նոր մարտահրավեր ստանալու հնարավորության համար»,- Վիդալի խոսքը մեջբերում է մյունխենյան թիմի կայքը:
Ավելի վաղ կատալոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել էր Վիդալի տրանսֆերի հարցում «Բավարիա»-ի հետ համաձայնության մասին: Առաջիկայում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և կկնքի 3 տարվա պայմանագիր:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)