Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտել է 250 անգամ
Արցախ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)