«Արսենալ»-ը ցանկանում է նոր ֆուտբոլիստ ձեռք բերել
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հետաքրքրված է «Բեշիքթաշ»-ի պաշտպան Դոմագոյ Վիդայի ծառայություններով: Այս մասնին գրում է The Sun-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն անգլիական ակումբը պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել 29-ամյա խաղացողի համար:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Վիդան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստը Մունդիալ 2018-ում Խորվաթիայի ընտրանուն օգնեց հասնել եզրափակիչ: Պաշտպանը մասնակցել է վեց խաղի, դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում