Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
Ազատ ոճի ըմբշամատի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց ուկրաինացի Անդրեյ Ջելեպի հետ եւ հաղթեց 11:6 հաշվով:
Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալների համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)