Վարդան Բիչախչյանը` «Շիրակ»-ի խաղի մասին
Սպորտ
Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը մեկնաբանել է թիմի խաղը:
««Շիրակ»-ը մոտ երկու շաբաթ առաջ է վերակազմավորվել: Թիմում տարբեր մակարդակի ֆիզիկական վիճակի ֆուտբոլիստներ կան: Մենք ամեն ինչ պետք է անենք առաջնության ընթացում: Ժամանակի ընթացքում պետք է ֆիզիկական վիճակ հավաքենք և նաև միավորներ, որ շատ հետ չմնանք առաջատար եռյակից: Մեկ ամիս անց «Շիրակ»-ն այլ տեսք կունենա», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բիչախչյանը:
Գյումրեցի մասնագետի խոսքով՝ «Շիրակ»-ը առաջին կեսում առավել լավ տեսք ուներ: «Դժվարանում եմ վստահ որևէ խաղային դիրքի գնահատակալ տալ: Մտավախություն ուներ, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ արդեն մկանային փոքրիկ վնասվածքներ ունեն»,-շեշտեց նա:
Բիչախչյանի խոսքով՝ ինքը դեռ չգիտի այս մրցաշրջանում «Շիրակ»-ը ինչ տեղերի համար է պայքարելու:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի անդրանիկ տուրում «Բանանց»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Շիրակ»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)