Նշվել են աշխարհի հինգ ամենագարշելի հոտերը
Այլ
ScienceAlert գիտական պորտալը, հիմնվելով գիտնականների ավելի վաղ կատարած հետազոտությունների վրա, կազմել է աշխարհի հինգ ամենագարշելի հոտերի հավաքածուն:
Ցուցակում առաջին տեղում ծծմբաջրածնի հոտն Է: Դրա հոտն ունեն հոտած ձվերն, ինչպես նաեւ ուրանը:
Երկրորդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել դուրիան միրգը: Այն պարունակում է 44 ակտիվ հոտավետ միացություններ, որոնք ի մի են խառնում միանգամայն տարբեր հոտեր՝ հոտած ձվից մինչեւ կարամելի հոտը:
Վերջերս դուրիանի պտուղն Ավստրալիայում տարահանման է հասցրել մի ամբողջ համալսարանի: Այն ժամանակ դրա հոտը շփոթել են գազի հոտի հետ: Երրորդ տեղում հայտնվել է Առնոլդի ռաֆլեզիա ծաղիկը, որն ունի դիակի հոտ՝ նեխման եւ ձկան հոտերի երանգներով: Այդ կերպ այս ծաղիկը հրապուրում է միջատներին, որոնք փոշոտում են այն:
Չորրորդ տեղում է ամենավատ հոտ արձակող մթերքը՝ Վյե Բուլոն պանիրը, իսկ հինգերորդը դարձել է փոքր մրջնակերի հոտը, որը, գիտնականների գնահատումներով՝ սկունսից մի քանի անգամ վատ հոտ ունի: Այդ հոտը կենդանուն փրկում է գիշատիչներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)