Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 324 մարդ է զոհվել
Աշխարհ
Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում՝ չդադարող հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով առնվազն 324 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շուրջ 200.000 մարդ անօթևան է մնացել և տեղավորվել ժամանակավոր ճամբարներում:
Նահանգի իշխանությունների տվյալներով՝ մարդկանց մեծ մասը զոհվել է՝ հայտնվելով սողանքների հետևանքով առաջացած փլատակների տակ:
Ըստ կանխատեսումների՝ անձրևները շարունակելու են տեղալ նույն տեմպերով, ինչով պայմանավորված Կերալայում վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել, իսկ նահանգի գլխավոր օդանավակայանը փակ կմնա մինչև օգոստոսի 26-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն