Նատալի Փորթմանը պատմել է 13 տարեկանում սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին՝ «Լեոն–քիլեր» ֆիլմից հետո
Աշխարհ
Դերասանուհի Նատալի Փորթմանը պատմել է, որ 13 տարեկանում նրան սպառնացել են բռնաբարել։ Դա եղել է «Լեոն» ֆիլմում իր առաջին դերից հետո, որը դուրս է եկել 1994 թվականին։
Այս մասին հաղորդում է ABCnews-ը։
Նա պատմել է, որ շատ է ամաչել, երբ տեղի ռադիոկայանը «հետհաշվարկ է սահմանել» մինչև նրա 18 տարին լրանալը։ Փորթմանը նաև նշել է, որ նման սպառնալիքներից հետո հրաժարվել է անկողնային տեսարաններից և վերանայել է իր արտաքին տեսքը, որպեսզի մոլագարներին չսադրի։
«Կինոքննադատները քննարկում էին իմ կուրծքն ու մարմինը։ Ես շատ արագ հասկացա, որ թեև 13 տարեկան էի, եթե ես ի ցույց դնեի իմ սեքսուալությունը, ապա ինձ անվտանգ չէի զգա, իսկ տղամարդիկ իրենց իրավունք կվերապահեին քննարկելու իմ մարմինը»,– պատմել է Փորթմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)