Թուրքիայի գործարանում պայթյունից զոհեր և վիրավորներ կան․ դեպքի վայրում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող պողպատաձուլական գործարանում երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 11 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 11։30-ին՝ HABAS երկաթի և պողպատի գործարանում, Յենի Ֆոջա տանող ճանապարհի հարևանությամբ։
Պայթյունից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, իսկ դեպքի վայրից բարձրացել են ծխի և փոշու խիտ ամպեր։ Տեղում աշխատում են հրշեջներն ու շտապօգնության խմբերը։ Իշխանությունները հայտնել են զոհերի և վիրավորների առկայության մասին, սակայն զոհերի ստույգ թիվը դեռ չի հրապարակվել։
Գործարանի հարևանությամբ գտնվող Նուրի Ալի Ուլքերը Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությանը պատմել է, որ պայթյունն անչափ հզոր է եղել։ Նրա խոսքով՝ պայթյունի պահին գետինը ցնցվել է, իսկ գործարանի տարածքից անմիջապես հետո բարձրացել են ծխի և փոշու ամպեր։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան