Ծննդյան տոնին ստացված վիճակախաղի տոմսը միլիոն է դոլար բերել
Աշխարհ
Կանադայի Ռեջան քաղաքի բնակչուհին ծննդյան տոնին նվեր ստացած վիճակախաղի տոմսով մեկ միլիոն կանադական դոլար է շահել: Այս մասին հաղորդում է UPI- ը:
«Թոռնուհիս հարցրեց, թե ինչ եմ ուզում ծննդյանս օրը, – պատմում է Էթել Քլարքսոնը:- Ես ոչինչ չէի ուզում խնդրել և առաջարկեցի. միգուցե վիճակախաղի տո՞մս: Ես բոլորովին չէի ակնկալում, որ տոմսը կշահի»:
Էթել Քլարքսոնը նախատեսում է շահած գումարով նոր մեքենա գնել, մարել պարտքերը, իսկ մնացածը կիսել հարազատների հետ և շահավետ ներդրում անել: «Երբ պարտքեր չունես և կարող ես օգնել ընտանիքիդ, դա արդեն երազ է», – ասում է Էթելը:



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)