Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Իրանի պատասխանը Բոլթոնի երևանյան այցին. ինչո՞ւ Թեհրանը բռնեց Բաքվի կողմը

Վերլուծական
Ստամբուլում հոկտեմբերի 30-ին կայացել է Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում նաև հռչակագիր է ընդունվել, որում անդրադարձ է կատարվում  Արցախի հիմնախնդրին: «Интерфакс-Азербайджан»-ի փոխանցմամբ՝ հռչակագրում, ի թիվս այլնի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»:
 
Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության համատեքստում պաշտոնական Թեհրանը մինչ այս գերադասում էր դիվանագիտական այլ բառապաշար օգտագործել: Եթե նախկինում Իրանը հնարավորինս չեզոք դիրք էր գրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա այդ չեզոքությունը կարծես գնալով ավելի և ավելի է չքանում: Ավելին՝ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ Թեհրանի հարաբերությունները նախկինում ամենաջերմն էին՝ առնվազն այնքանով, որ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ժամանակաշրջանում Հայաստանին մեղադրում էին Իրանի հետ անօրինական բանկային գործարքներ կատարելու փորձի մեջ: Մեղադրանքներն էլ միջազգային հանրության առջև բարձրաձայնողն էլ Ադրբեջանն էր: Այդուհանդերձ, Իրանը որպես տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի գործընկեր, ընտրեց Ադրբեջանին՝ դրա վառ օրինակն էլ երեկ ընդունված հռչակագիրն է:
 
Ո՞րն է Թեհրանի վերաբերմունքի նման փոփոխությունը: Օրերս Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նշել էր, որ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», որովհետև, ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։ Այսինքն, Հայաստան-Իրան ջերմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, որքան էլ ընկալելի լինեն Վաշինգտոնի համար, այնուամենայնիվ, դրա համար կան սահմաններ, իսկ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններից կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ը ձգտելու է հասնել նրան, որպեսզի ԼՂ կարգավորման գործընթացն արագանա, հայ-թուրքական սահմանը բացվի, որպեսզի Իրանի հետ սահմանն այնքան էլ գրավիչ չլինի: Բացի այդ, Բոլթոնը նաև բաց տեքստով հայտարարել էր, որ մինչեւ վերջ սեղմելու են Իրանի շուրջ օղակը, իսկ այդ օղակի մեջ մտնում է նաև Հայաստանը:
 
Միանշանակ պաշտոնական Թեհրանին մտահոգել է թե՛ Բոլթոնի այցը, թե′ Երևանում նրա հնչեցրած մեսիջները և շեշտադրումները, թե՛ հայկական կողմի ոչ համարժեք արձագանքը և բարձրաստիճան հյուրի ականջին հաճո հայտարարությունները: Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում աչքի են ընկնում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ անչափ հակասական հայտարարություններով, փորձելով վարել կոմպլիմենտար ասսիմետրիկ քաղաքականություն՝ խփելով և′ մեխին, և′ նալին: Պետք է ասել, որ այս քաղաքականությունը իր նպատակին չի հասել, ավելին՝ այն տալիս է սպասվածի հակառակ արդյունքը: Դեռևս հստակ չեն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, նոր իշխանությունները, ըստ էության, անչափ փոքր տեղ են հատկացնում նույն Իրանի հետ  մեր հարաբերություններին: Իրանական աղբյուրների տեղեկացմամբ՝ իրանական կողմը այս ընթացքում երեք անգամ Փաշինյանին հրավիրել էր Թեհրան, բայց այդ հրավերները անհասկանալի պատճառով անպատասխան են մնացել: Որպես արդյունք՝ պաշտոնական Թեհրանը կատարում է իր քայլը, որը պետք է Հայաստանին լուրջ մտորելու առիթ տա, քանի որ արդյունքում փոխվում է Իրանի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտությանը՝ դրանից բխող լրջագույն ռիսկերով և մարտահրավերներով: 
 
Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը, միևնույն ժամանակ՝ Վաշինգտոնի համար համոզիչ դարձնելով, որ հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար կենսական են ու զերծ պետք է մնան աշխարհաքաղաքական գործոններից։ Ցանկացած խելամիտ քաղաքական համակարգ պետք է հասկանա, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն և դրա միջոցով, ըստ էության, ապահովվում է մեր երկրի անվտանգությունը:Հետևաբար հրաժարվել սեփական կենսական նշանակության շահերից կամ անվտանգությունից, ուղղակի տրամաբանական չէ: Սա հասկանալի պետք է լինի մեր տարածաշրջանում անխտիր բոլոր խաղացողների համար:
 
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված