Թրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել իր ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքին՝ կառավարական պարտավորությունների պատճառով։ Հայտարարությունը հրապարակվել է ամերիկացի առաջնորդի սոցիալական ցանցում՝ TruthSocial-ում։
«Չնայած ես շատ էի ուզում լինել իմ որդու՝ Դոն կրտսերի և Թրամփ ընտանիքի նոր անդամի՝ նրա ապագա կնոջ՝ Բետինայի հետ, կառավարական պարտավորությունները և Միացյալ Նահանգների նկատմամբ իմ սերը խանգարում են ինձ դա անել», - գրել է նա։
Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ կարևոր է համարում մնալ Վաշինգտոնում «այս կարևոր պահին»։ Նա շնորհավորել է որդուն և ապագա հարսին այս հատուկ առիթի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»