Թրամփը Փիթսբուրգի սինագոգում հարգել է հրաձգության զոհերի հիշատակը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը այցելել են Փիթսբուրգի սինագոգ, որտեղ անցած շաբաթավերջին տեղի ունեցած հրաձգությունը 11 մարդու կյանք խլեց: Թրամփը 11 մոմ է վառել զոհերի հիշատակին:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը, նախագահի դուստր Իվանկա Թրամփը, Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, Սպիտակ տան խորհրդականներ, ինչպես նաեւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Սինագոգ այցելությունից հետո Թրամփն ու իր ընտանիքը ուղեւորվել են հիվանդանոց, որտեղ նախագահը հանդիպում է ունեցել սինագոգում հրաձգության ժամանակ վիրավորված չորս ոստիկանների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)