Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Որևէ երկիր մեզ չպետք է դնի կամ-կամի պարտադրանքի առջև․ Իրանագետը՝ հայ-իրանական սահմանի փակվելու մասին

Քաղաքական

Հայ-իրանական սահմանի դե ֆակտո փակվելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որոշ մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ Իրան-Հայաստան սահմանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Վարչապետի պաշտոնակատարի նման հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցելության ժամանակ արված հայտարարությամբ էր պայմանավորված, քանի որ վերջինս նշել էր, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, իսկ Իրանի հետ սահմանակից լինելը Հայաստանի համար կարող է լուրջ խնդիրներ ստեղծել։ Հայ-իրանական սահմանի փակվելու շուրջ ծավալված խոսակցությունների, դրանց հնարավոր հետևանքների, ընդհանրապես հարևան պետության հետ ներկայիս հարաբերությունների թեմայով ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

-Պարո՛ն Ոսկանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք հայ-իրանական սահմանի փակման շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սահմանի փակվելը։ 

-Վարչապետի պաշտոնակատարը հայտարարությունը կատարել է համատեքստում, և այդ համատեքստից երևում է, որ խնդրի մասին զրույցը տեղի է ունեցել բարձրաստիճան ինչ-որ դիվանագետի հետ։ Այդ հանգամանքը շեշտվել է Հայաստանի համար որոշակի զիջումներ կորզելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, հայ-իրանական սահմանը մեզ համար կենսական նշանակություն ունեցող սահման է և երբևէ և որևէ պարագայում չի կարող փակվել։ Դա բխում է  մեր պետության անվտանգության շահերից, և, ըստ էության,  այդ սահմանը ժամանակին մեզ համար ծառայել է որպես կյանքի ճանապարհ՝ Արցախյան պատերազմի տարիներին։ Հետևաբար՝ այդ սահմանի հանդեպ վերաբերմունքը պետք է լինի չափազանց ուշադիր և զգույշ, մենք պետք է շատ խնամքով մոտենանք Հայաստան-Իրան սահմանին, անկախ որևէ երրորդ կողմի դիրքորոշումներից, և այդ սահմանը երբևէ չպետք է փակ կլինի։ 

Հայ-իրանական հարաբերությունների հետ կապված երեկ վարչապետը խորհրդարանում հստակ շեշտադրում արեց և նշեց, որ Հայաստնի ազգային և պետական շահը պահանջում է Իրանի հետ հարաբերությունների զարգացում։ Դա բացատրվել է նաև Միացյալ Նահանգների ներկայացուցչին, և, դատելով վարչապետի խոսքից, նույնիսկ ընկալում է գտել Միացյալ նահնագների կողմից։ Եվ այդ համատեքստում առաջ եկած անհանգստությունները միանշանակ հիմք ունեն՝ հաշվի առնելով Բոլթոնի հայտարությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում շատ լավ չեն հասկանում, թե Հայաստանում ինչպիսի ներքաղաքական զարգացումներ են ընթանում, բայց Հայաստանում որևէ խելամիտ առաջնորդ չի կարող Հայաստան-Իրան հարաբերությունները վատթարացնել, որովհետև դա կնշանակի ուղղակի դեմ գնալ մեր պետության շահերին։

-Իրանական կողմը կարծես անարձագանք չթողեց դա և հոկտեմբերի 30-ին կայացած Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրում անդրադարձ է կատարվել նաև  Արցախի հիմնախնդրին, որտեղ ընդգծված է բոլոր հակամարտությունների խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու կարգավորման անհրաժեշտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի նման դիրքորոշում։

-Մենք չպետք է տրվենք ադրբեջանական քարոզչական ճնշումներին։ Ինչ վերաբերվում է Ստամբուլյան հռչակագրին, ապա Ստամբուլյան հռչակագիրն առնվազն երրորդն է, որտեղ որևէ ձևակերպում գրեթե չի փոխվել նախորդ տարիների համեմատությամբ։ Եվ բնական է, որ իրանցիները շեշտադրում են անում տարածքային ամբողջականության վրա, բայց երբևիցե չեն պնդում, թե Արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Դա անում են՝ հաշվի առնելով նախ և առաջ սեփական շահերը, որովհետև Իրանը բազմազգ պետություն է և չի կարող ուղղակի ազգերի ինքնորոշման մասին բարձրաձայն հանդես գալ։

-Կա մտավախություն, որ Հայ-իրանական հարաբերությունների վատացումը և սահմանի փակվելը կարող է լուրջ տարածաշրջանային խնդիրներ առաջացնել։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք

-Ինչպես նշեցի Հայ-իրանական սահմանը կենսական է, և այն չպետք է փակվի, ընհակառակը մենք մեր իշխանությունների առջև, որպես հասարակություն, խնդիր պետք է դնենք այդ ահմանին հանգող կոմունիկացիոն ծրագրերը հնարավորին արագ ավարտեն, խոսքը գնում է նախ և առաջ Հյուսիս- հարավ ավտոմայրուղու մասին։ Եթե մենք ունենանք դեպի Իրանի սահման դուրս եկող ժամանակակից մայրուղի, ապա որևէ եղանակային պայման, բնակլիմայական պայման խնդիր չի կարող դառնալ Իրանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար։ Եվ սա կլինի լուրջ ազդակ դեպի Իրան՝ առ այն, որ Հայաստանը պատրաստավում է Իրանի հետ  հարաբերությունները զարգացնելու, այսինքն՝ մենք ուղղակի գործողությունների դաշտում դա պետք է ցույց տանք։ Մյուս կողմից էլ Հայաստանի դիրքորոշումը հատկապես ԱՄՆ ճնշումների ֆոնին  կայուն և վստահելի գործընկեր  լինելու հանգամանքը մեկ անգամ ապացուցելը պետք է նաև որոշակի խթան հանդիսանա իրանցիների  համար մասնակցելու Հայաստանում ընթացող տնտեսական գործընթացներին։ Հայաստանը իր աշխարհագրական  հնարավորություններով սահմանափակ երկիր է, և այդ նույն Հյուսիս-հարավ մայրուղին որքանով որ կարևոր է Հայաստանի համար, նույնքանով պետք է  կարևոր լինի Իրանի համար։ Մենք, ըստ էության, միայնակ դիմակայում ենք աշխարհի՝ համար մեկ գերտերության, եթե ոչ ճնշմանը, ապա հորդորներին և, այս իամստով, իրանական կողմը պետք է ավելի ակտիվ ներկայություն ապահովի մեր և Իրանի համար կենսական նշանակություն ունեցող՝ Հայաստանի ներսում  իրականացվող ծրագրերին։

-Արդյո՞ք ԱՄՆ-ն ըմբռնումով չի մոտենում Հայաստանի շրջափակված լինելու փաստին։

-Ես չեմ կարծում, թե Հայաստանի շահերի հետ հաշվի նստելը ըմբռնումով մոտենալ է։ Դա շատ նորմալ երևույթ է և այդ իմաստով մենք որևէ մեկին որևէ բան պարտք չենք։ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով որևէ մեկի բարյացակամությունը մեզ համար, ըստ էության, այդքան էլ կարևոր չէ։ Շատ լավ է, որ մենք շարունակենք ունենալ գործընկերային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, բայց մեր հարբերությունները որևէ երկրի հետ մենք չպետք է կառուցենք ոչ մի դեպքում մյուս երկրի հաշվին կամ որևէ երկիր չպետք է դնի մեզ կամ-կամ-ի պարտադրանքի առջև։ Հայաստանը ցույց է տվել, որ նա և-և-ի շրջանակներում էլ շատ հաջող կարող է գործակցել տարբեր կողմերի հետ․ դա բխում է մեր պետության առանձնահատություններից, ինչի արդյունքում, ըստ էության, մենք կարողանում ենք մեր  քաղաքականությունը կառուցել ոչ թե տարբեր խաղացողների շահերի բախման հատույթում, որը խիստ վտանգավոր կլինի, այլ այդ շահերի համադրման տիրույթում, որը խելամիտ և արդյունավետ քաղաքականություն է։

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված