Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարը․ ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում
Քաղաքական
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը կմեկնարկի ժ. 15:25-ին, որից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այնուհետև Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել