Հորդանանում հեղեղումները յոթ մարդու կյանք են խլել
Արտակարգ Պատահար
Հորդանանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 7 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջումանա Գեյմաթը հաղորդել է յոթ մահացածի մասին: Նա կոչ է արել ստորոտներում բնակվողներին սեփական անվտանգության համար լքել տները»,- հաղորդում է Հորդանանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Եղանակային վատ պայմանների պատճառով երկրի զբոսաշրջության նախարարությունը չեղյալ է համարել բոլոր զբոսաշրջային այցերը:
Երկրի հնագույն Պետրա քաղաքի բոլոր զբոսաշրջիկներն անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն