Գվատեմալայում հրաբխի ակտիվացման հետևանքով տարհանվել է շուրջ երեք հազար մարդ
Աշխարհ
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ակտիվացման հետևանքով տարհանվել է առնվազն 2995 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Տեղական իշխանությունները վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել: Փակվել է հրաբխի հարակից կենտրոնական ճանապարհներից մեկը:
Ֆուեգո հրաբխի հզոր ժայթքում էր տեղի ունեցել հունիսին, որի հետևանքով տուժել էր 1,7 մլն մարդ: Ժայթքման հետևանքով զոհվել էր 160 մարդ:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ