Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի․ Մոգերինի
Աշխարհ
Երեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի,- տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպական միությունը ռազմական դաշինքի չի վերածվի։ Ոչ մի մրցակցություն ՆԱՏՕ-ի հետ չի լինի»,- ասել է նա։
ԵՄ-ի՝ ռազմական ուժեր ստեղծելու մասին տեղեկությունները սկիզբ առան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունից հետո։ Ըստ նրա՝ ԵՄ-ին պետք է պաշտպանվել Չինաստանից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն