Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը և ընկերությունում
Աշխարհ
Դատարանի որոշմամբ Բուենոս Այրեսի ոստիկանությունըխուզարկություն է իրականացրել ծագումով հայ, արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի բնակարանում, ինչպես նաև իրեն պատկանող Corporación América ընկերության գրասենյակներում: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Խուզարկություններն իրականացվում են դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կարգադրությամբ՝ կոռուպցիոն գործով ընթացող հետաքննության շրջանակներում: Ոստիկանությունը Էռնեկյանին պատկանող տանն ու գրասենյակներում փնտրել է փաստաթղթեր, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կոռուպցիոն գործի համար։
Այդ գործի շրջանակներում կասկածյալ է հանդիսանում նաև Էռնեկյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն