Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին
Աշխարհ
Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը սպառվել է։ Ռազմական դրությունը գործում էր՝ 2018թ․-ի նոյեմբերի 26-ի 14.00-ից մինչեւ 2018թ․-ի դեկտեմբերի 26-ը։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է երկրի 10 նահանգում սահմանված ռազմական դրության չեղարկման մասին, հայտնում է RT հեռուստաալիքը: Այդ մասին նա ասել է երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Նշենք, որ Պորոշենկոն Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարելու որոշում էր կայացրել՝ հիմք ընդունելով երկրում անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)