Գերմանիայի խորհրդարանը Թուրքիայի ներխուժումը Սիրիա համարում է օկուպացիա
Աշխարհ
Գերմանիայի Բունդեսթագի Կանաչների կուսակցությունը զեկույց է կազմել, որում Սիրիայի Աֆրինի, Ազեզի, Էլ Բաբի և Ջերաբլուսի շրջաններում թուրքական ԶՈՒ իրականացրած գործողությունները և նրանց կողմից այդ տարածքներում իրականացվող վերահսկողությունը որակվել է որպես ռազմական օկուպացիա: Այս մասինհայտնում է թուրքական t24.com.tr-ն:
Կուսակցության նախագահ Սելիմ Դաղդելենը Գերմանիայի իշխանություններին քննադատել է Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ կողմից իրականացվող գործողությունները չդատապարտելու և դրանց միջազգային իրավունքի հստակ գնահատական չտալու համար:
«Իսկական սկանդալ է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ուժերի կողմից Սիրիայի որոշ շրջանների օկուպացիան չի որակվում որպես միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Կանաչների կուսակցության նախագահը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)