Ճապոնիայում մահապատժի են ենթարկել գանգստերների և ռեկորդ սահմանել
Աշխարհ
Ճապոնիայում մահապատժի են ենթարկել երկու քաղաքացու, ովքեր դատապարտվել էին բարձրագույն պատժի: Այդ մասին ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը հայտարարել է Ճապոնիայի արդարադատության նախարար Տակասի Յամասիտան:
Նրա խոսքերով մահապատժի ենթարկվածները քրեական սինդիկատի՝ մաֆիայի անդամներ էին՝ 60 ամյա Կայձո Օկամոտոն և 67 ամյա Հերոե Սուեմորին:
Նրանք մահապատժի էին դատապարտվել դեռևս 1988 թվականին: Այն ժամանակ տղամարդիկ դաժան հաշվեհարդար էին տեսել ներդրումային ընկերություններից մեկի ղեկավարի հետ:
Ինչպես նշում է գործակալությունը՝ 2018 թվականին Ճապոնիայում մահապատժի ենթարկվածների թիվը հասել է 15-ի, ինչը ռեկորդային ցուցանիշ է անգամ այս երկրի համար


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)