Իրաքում նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ տասնյակ մուսուլմաններ են զոհվել (տեսանյութ)
ԱշխարհԻրաքի Քերբել քաղաքում ավելի քան 30 անձ է զոհվել, իսկ 100-ը վիրավորվել են Մուհամմեդ մարգարեի թոռներից մեկի` Հուսեին իբն Ալիի մահվան տարելիցի առիթով կազմակերպված սգո միջոցառման ընթացքում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով, ինչի պատճառը մարդկանց հոծ բազմության առկայությունն է եղել: Ըստ պաշտոնական տեղեկությունների` զոհերի թիվը 16-ն է:
Աուշուրի օրը իրաքյան մուսուլմանների կողմից նշվում է որպես սգո օր: Այս օրը տեղի է ունենում շիա նահատակների ոգեկոչման արարողությունը, հատկապես հիշատակվում է Հուսեին իբն Ալին: Վերջինս եղել է շիա ուղղության երրորդ իմամը:
Հուսեյն իբն Ալին ապրել է 7-րդ դարում Մերձավոր Արևելքում և զոհվել է օմեյադյան խալիֆներից մեկի դեմ Քերբելի մերձակայքում մղվող ճակատամարտի ժամանակ: Իբն Ալիի գերեզմանը Քերբելում ուխտավայր է դարձել, իսկ նրա մահվան օրը հիշատակվում է որպես սգո օր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ