Պուտինն Իսրայելը համարել է ռուսալեզու պետություն
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելը համարում է ռուսալեզու պետություն: Այդ մասին նա հայտարարել է «Քերեն հա-Յեսոդ» իսրայելական բարեգործական հիմնադրամի կոնգրեսում, որը սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Մոսկվայում: Նրա խոսքը իր Telegram-ալիքում մեջբերել է կրեմլյան պուլի լրագրող Դմիտրի Սմիռնովը:
«Ես ասում եմ առանց որևէ չափազանցության: Գրեթե 2 մլն լուսալեզու քաղաքացի կա այդ երկրում, մենք Իսրայելը համարում ենք ռուսալեզու պետություն»,- ասել է Պուտինը: Պետության ղեկավարը նշել է, որ ներկայում Ռուսաստանի և Իսրայելի հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակին: Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ մտադիր է Իսրայել այցելել 2020 թվականի հունվարին և Երուսաղեմում հուշակոթող բացել Լենինգրադի շրջափակման զոհերի հիշատակին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիմակայել հակասեմիտիզմի և այլատյացության տարածմանը, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ