Հնդկաստանում 17 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից
Աշխարհ
Հնդկաստանի արեւելքի Բիհարի նահանգում վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 17 մարդ Է զոհվել կայծակի հարվածներից տեղատարափ անձրեւների ժամանակ: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ սեպտեմբերի 17-ին եւ 18-ին Բիհարի նահանգում տեղացել են հորդառատ անձրեւներ՝ ամպրոպով, որոնց հետեւանքով Գանգես գետում ջրի մակարդակը գերազանցել Է վտանգավոր նշագիծը: Խիստ հորդացումները նաեւ հեղեղումներ են առաջացրել նահանգի առանձին շրջաններում: Հնդկաստանի Ջրային պաշարների կենտրոնական հանձնաժողովը նախազգուշացրել Է ջրհեղեղի մասին: Աղետի շրջաններում շարունակվում Է որոնողական-փրկարարական գործողությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն