Եվրամիությունը հավակնոտ ռազմավարություն կներկայացնի կլիմայի վերաբերյալ. Տուսկ
Աշխարհ
Եվրամիությունը պլանավորում է հաջորդ տարվա սկզբին միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում: Այդ մասին սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Եվրոպան պետք է գնա ավելի հեռու և ավելի արագ: Եվրահանձնաժողովի ընտրյալ ղեկավարը «կանաչ պայմանագիրը» (բնապահպանության վերաբերյալ – խմբ.) կներկայացնի իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում: Նա նաև առաջարկել է 2030 թվականին արտանետումների կրճատման վերաբերյալ Եվրամիության նպատակային ցուցանիշը բարձրացնել մինչեւ 50 տոկոս կամ նույնիսկ 55 տոկոս»,- ասել է Տուսկը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում: Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ի տարածքից արտանետումները կազմում են համաշխարհային ծավալի սոսկ 9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ