ԱՄՆ-ը Եվրոպայի արևելքում տեղաբաշխված իր զինուժերին կսկսի ղեկավարել Լեհաստանից
Աշխարհ
ԱՄՆ-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կստեղծի դիվիզիոնի հրամանատարություն և այդտեղից կղեկավարի իր զորքերի գործողությունները Եվրոպայի արևելյան թևում: Սեպտեմբերի 26-ին Լեհաստանի ռադիոյի եթերում այդ մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Ամերիկացի հրամանատար գեներալը Պոզնանից կղեկավարի ամերիկյան զորքերն ինչպես Լեհաստանում, այնպես էլ Եվրոպայի մեր մասում, այսինքն՝ արևելյան թևում»,- ասել է նա: «Ամերիկյան ուժերի հրամամանատարությունը կիրականացվի ոչ թե Գերմանիայից, ինչպես այժմ, այլ Լեհաստանից»,- ընդգծել է Լեհաստանի նախարարը:
Լեհաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը համատեղ հռչակագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Հռչակագրում նախատեսված է հանրապետությունում ամերիկացի զինվորների թվաքանակի ավելացում 4,5 հազարից մինչեւ 5,5 հազար և նրանց տեղաբաշխում երկրի վեց ռազմական օբյեկտներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ