Հունաստանում գործադուլը կաթվածահար Է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը
Աշխարհ
Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ 9 անցկացվում ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Աշխատանքի դուրս չեն եկել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները:
Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում Է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ լաստանավերի երթեւեկությունը, որոնք կապում են Հնդկաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն նշվում Է, որ գործադուլը ոչ մի կերպ չի վերաբերի օդանավակայանների աշխատանքին:
Ակցիայի շրջանակում թերթերի, նորությունների պորտալների, հեռուստաալիքների եւ ռադիոկայանների աշխատակիցներն իրենց աշխատանքը դադարեցնում են 24 ժամով:
Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս աշխատանքային օրենսդրությունը վերանայելու կառավարության պլանների դեմ: Մասնավորապես, պատրաստված օրինագիծը ենթադրում Է, որ գործադուլ կարելի կլինի հայտարարել միայն այն պայմանով, որ արհմիության անդամների կեսից ավելին պաշտպանում Է այդ գործողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ