Հնդկաստանում մահապատժի են ենթարկում մանկապիղծին, որը հինգ ժամ բռնաբարել է երկու տարեկան աղջկան
Աշխարհ
Հնդկաստանում մահապատժի են ենթարկել մանկապիղծին, որը հինգ ժամ բռնաբարել է երկու տարեկան աղջկան, այս մասին հաղորդում է Times of India-ն:
Ողբերգությունը տեղի է ունեցել 2012 թ. Հնդկաստանի Մախարաշտա նահանգում: Տղամարդը փախցրել է աղջկան և տարել իր տուն, դրսի դռներից մեկը փակել է՝ տպավորություն ստեղծելու, թե ներսում մարդ չկա և փոքրիկ զոհին հինգ ժամ բռնության ենթարկել:
Աղջնակի բացակայությունը հայրն է նկատել և դիմել օրինապահներին: Վերջիններս, երբ դուրս են եկել հետքի վրա, 2-ամյա փոքրիկին գտել են անգիտակից վիճակում, ինչից հետո անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Միայն անցած շաբաթ երկու դատական նիստերում էլ հանցագործին մեղավոր են ճանաչել և դատապարտել մահվան:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է