ԱՄՆ-ը Սիրիայում կշարունակի աջակցել քրդերին. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը Սիրիայում չի լքել քրդերին եւ կշարունակի աջակցել նրանց:
«Գուցեև մենք Սիրցիայից հեռանալու գործընթացում ենք, բայց մենք ոչ մի կերպ չենք լքել քրդերին, որոնք առանձնահատուկ մարդիկ են եւ հիանալի մարտիկներ»,-գրել Է Թրամփը Tweitter-ում:՛
Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը քրդերին օգնում Է ֆինանսապես, ինչպես նաեւ զենքով:
Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով Սիրիայի իրադրությունը, հայտարարել Էր, թե ժամանակն Է, որ Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» եւ տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին: «Միացյալ Նահանգները, ինչպես ենթադրվում Էր, պետք Է Սիրիայում լիներ 30 օր «…»: Մենք մնացինք եւ ավելի ու ավելի խորն Էինք խրվում կռվի մեջ՝ առանց տեսանելի նպատակի:
«…», Բայց մեզ համար եկել Է ժամանակը՝ դուրս գալու այդ անհեթեթ «անվերջ պատերազմներից»: «…» եւ տուն վերադարձնելու մեր զինվորներին»,-գրել Էր պետության ղեկավարն իր Twitter-ում: «Այժմ այդ իրադրությունից պետք Է գլուխ հանեն Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը»,-հավելել Էր Թրամփը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)