Թուրքիան կրկին ռմբակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Քամիշլոն (լուսանկարներ)
Աշխարհ
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքան իր էջում տեղեկացնում է, որ ռմբակոծվում է Սիրիայի հյուսիսում գտնվող Քամիշլոն: «Քամիշլոյում թուրքական ռմբակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա տղամարդ, ծանր վիրավորում է ստացել երկու երեխա՝ տղա և աղջիկ: Հաջողվել է պարզել աղջկա անունը՝ Սառա»:
Կարեն Հովհաննիսյանը նաև նկատում է, որ այս ծանր ժամակահատվածում քրդերը միասնականություն են դրսևորում. «Կարծես թե քրդերի մոտ միասնություն է...
Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարություն է տարածել ՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՝ Սիրիայում գործողությունները դադարեցնելու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ