Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունից զոհերի թիվը հասել է 18-ի (տեսանյութ)
Տեսանյութեր
Հոկտեմբերի 12-ին Ճապոնիայում տեղի ունեցած «Հագիբիս» թայֆունի հետեւանքով զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ տրոպիկական ցիկլոնի հետեւանքով զոհվել է 18 մարդ, իսկ ավելի քան 120 քաղաքացի տուժել է, ևս 16-ը համարվում է անհետ կորած:
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, ինչպես նաև օգնություն են ցուցաբերում թայֆունից տուժածներին:
Ճապոնիայում դադարեցվել է երկաթուղային և օդային երթևեկությունը, երկրի մի շարք շրջաններում անջատված է էլեկտրաէներգիան:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)