Նիդերլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել
Աշխարհ
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանն հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։ Այս մասին տեղեկացնում է Nederlandse Omroep Stichting (nos.nl) պարբերականը։
Ըստ աղբյուրի, Նիդերլանդները տարեկան մի քանի տասնյակ միլիոն եվրոյի այդ տիպի ապրանքատեսակներ էր արտահանում Թուրքիա։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ