Պուտինը հայտնել է, որ չի կարդում Դոնալդ Թրամփի գրառումները
Աշխարհ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Twitter-յան հրապարակումներ չի կարդում ` այդ թվում նաև Դոնալդ Թրամփի գրառումները, չնայած իրեն հայտնում են դրանց մասին:
«Ես չունեմ, ներողություն, ես չունեմ Twitter, ես չեմ հետևում դրան»,- ասել է Պուտինը Al Arabiya, Sky Nеws Arabia և RT Arabic հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե հետևում է Դոնալդ Թրամփի հայտարարություններին Twitter-ում:
«Բայց, իհարկե, ժամանակ առ ժամանակ իմ աշխատակիցները հայտնում են ԱՄՆ նախագահի կարծիքի մասին: Այն միշտ կարևոր է, այն կարևոր նշանակություն ունի ողջ աշխարհի համար: Բայց ես ինքս ոչինչ չեմ կարդում»,- նշել է ՌԴ նախագահը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ