Մերկելն Էրդողանին կոչ է արել անհապաղ դադարեցնել գործողությունը Սիրիայում
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում, տեղեկացնում է Գերմանիայի նախարարների կաբինետը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զրույցը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ թուրքական կողմի հարցմամբ։
«Զրույցի կենտրոնում եղել է իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ այնտեղ Թուրքիայի ռազմական գործողության սկզբից հետո։ Կանցլերն արտահայտվել է ռազմական գործողության անհապաղ դադարեցման օգտին։ Չնայած Թուրքիայի՝ անվտանգության ոլորտի հիմնավոր շահերին, գործողությունն սպառնում է տեղի բնակչության նշանակալի մասին միգրացիայով, տարածաշրջանի անկայունացմամբ և ԻՊ-ի դիրքերի ամրապնդմամբ»,- ասվում նախարարների կաբինետի հաղորդագրությունում։
Հեռախոսազրույցի այլ թեմաներ են դարձել իրավիճակը Սիրայի Իդլիբ նահանգում և Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի կողմից գազային հանքավայրերի հորատումը։
Գերմանիան դեմ է հանդես գալիս Սիրիայում Թուրքիայի գործողությանը։ Նախօրեին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը հավանության չի արժանացնի Թուրքիա սպառազինության նոր մատակարարումները՝ Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն