Մակրոնի եւ Էրդողանի միջեւ կարծիքների փոխանակումը «հավաստել Է խորը տարաձայնությունների» առկայությունը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ի երեկոյան հեռախոսազրույցներ Է անցկացրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ: Այդ մասին հայտնել Է Ելիսեյան պալատը:
Ընդսմին նշվել Է, որ Թուրքիայի ղեկավարի հետ կարծիքների փոխանակումը «հավաստել Է խորը տարաձայնությունների գոյությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական հարձակման հնարավոր հետեւանքների հարցում»:
Թրամփի հետ զրուցելիս Մակրոնը նախազգուշացրել Է «Իսլամական պետություն» խմբավորման վերածնմանը դիմակայելու բացարձակ անհրաժեշտության մասին»:
Իրաքի նախագահի հետ բանակցությունները վերաբերել են հիմնականում «հումանիտար առումով եւ անվտանգության ապահովման առումով այն ռիսկերին», որոնք պայմանավորված են ներկա իրադրությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ