Նեթանյահուի որդին կոչ է անում բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, սոցցանցում քննադատական գրառում է արել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմագործողության մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Յաիր Նեթանյահուն Twitter-ի և Facebook-ի իր էջերում կատարած գրառման մեջ կոչ է արել բոյկոտել թուրքական պետական ավիաուղիները (Turkish Airlines)՝ ի պատասխան Սիրիայի տարածքում թուրքական զինուժի գործողություններին:
Հոկտեմբերի 9-ին կատարած մեկ այլ գրառմամբ վարչապետի որդին աջակցությունն էր հայտնել քրդերին` գրելով «ազատ Քուրդիստան» (Free Kurdistan):




















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ