Հիլարին խելագարվել է. Դոնալդ Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է 2016 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարությունը, որում նա մի շարք ամերիկացի պաշտոնյաների մեղադրում էր Ռուսաստանի հետ կապի մեջ:
«Եվ հիմա կեղծավոր Հիլարին կրկին գործի մեջ է: Նա կոնգրեսական Թուլսի Գաբարդին անվանել է ռուսների ֆավորիտ, իսկ Ջիլ Սթեյնին` Ռուսաստանի գործակալ: Ինչպես լսել եք, նա ինձ էլ անվանել է Ռուսաստանի մեծ սիրահար (իսկապես, ես սիրում եմ ռուսներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց): Հիլարին խելագարվել է»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
So now Crooked Hillary is at it again! She is calling Congresswoman Tulsi Gabbard “a Russian favorite,” and Jill Stein “a Russian asset.” As you may have heard, I was called a big Russia lover also (actually, I do like Russian people. I like all people!). Hillary’s gone Crazy!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 20 октября 2019 г.


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ