Ջոնսոնն ու Էրդողանը քննարկել են Մակրոնի և Մերկելի հետ հանդիպում անցկացնելու պլանները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են քննարկել Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցության քառակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը՝ Սիրիայում Անկարայի ռազմական գործողության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է կոմյունիկեում, որը տարածվել է Ջոնսոնի և Էրդողանի հեռախոսազրույցի արդյուքներով։
«Վարչապետն ու նախագահը պայմանավորվել են հնարավորություն փնտրել անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԳԴՀ կանցլեր Մերկելի մասնակցությամբ՝ ներկայիս իրավիճակի, ինչպես նաև հարցերի ավելի լայն շրջանակի քննարկման նպատակով, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարը և միգրացիան»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն