Ճապոնիայում հեղեղումներ են․ 3000 մարդ գիշերել է օդանավակայանում
Աշխարհ
Ճապոնիա ժամանած շուրջ 3000 ուղևոր հորդառատ անձրևների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով ստիպված են եղել գիշերել Նարիտա օդանավակայանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեղեղումների պատճառով խափանումներ են առաջացել օդանավակայանից տրանսպորտային փոխադրումների համար:
Օդանավակայանում գիշերած անձանց տրամադրվել են ծածկոցներ և սնունդ:
Հեղեղումների պատճառով Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում մահացել է ինը մարդ, երկուսը համարվում են անհետ կորած:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն