Տղամարդը որոշել է գրազով 50 հավկիթ ուտել և մահացել է
Աշխարհ
Հնդկաստանի քաղաքացի Սուբխաշ Յադավը մահացել է մեծ քանակությամբ հավկիթ օգտագործելու հետևանքով։
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բանն այն է, որ 42-ամյա տղամարդը ընկերոջ հետ շուկա գնալիս վիճել է, վեճը որոշել է յուրօրինակ ձևով լուծել․ գրազ են եկել՝ գումարի դիմաց․ ով կարողանա 50 հավկիթ ուտել՝ կստանա այն։
Արդյունքում՝ Յադավը 42-րդ հավկիթը ուտելուց հետո կորցրել է գիտակցությունը, նրան անմիջապես հոսպիտալացրել են, սակայն տղամարդը, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է։ Բժիշկները հայտնել են, որ մահը վրա է հասել չափից շատ ուտելու հետևանքով առաջացած մարսողական խնդրի պատճառով։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ