Սիրիայում ձերբակալվել է ալ Բաղդադիի քույրը
Աշխարհ
Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քրոջը. հայտնում է Reuters գործակալությունը՝ Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցչին հղումով:
«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք լիահույս ենք, որ ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ կստանանք ԻՊ-ի ներքին գործունեության մասին»,- նշել է պաշտոնյան:
ԻՊ պարագլխի քրոջը ներկայումս հարցաքննում են: Ռասմիա Ավադի հետ ձերբակալվել են նրա ամուսինն ու հարսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԻՊ պարագլխի ոչնչացման մասին: Նրա պնդմամբ՝ ալ Բաղդադին ոչնչացվել էր Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում: Թրամփը գործողության անցկացմանն օժանդակելու համար շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ