Մորալեսին տեղափոխող Մեքսիկայի օդուժի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պարագվայում
Աշխարհ
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրէջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար: Ադ մասին նոյեմբերի 12-ին հաղորդել է Մեքսիկայի «Նոտիմեքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալությունն ընդգծում է, որ ինքնաթիռն Ասունսոնից կմեկնի Մեքսիկա, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառը կապված է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ «փակելու իր օդային տարածությունը» Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ