Տաջիկստանը ներդնում է արտահանման և ներմուծման գործընթացների «Մեկ պատուհանի» հայաստանյան փորձը
Աշխարհ
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում օրեր առաջ մաքսային մարմնի ղեկավարության, նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկատերերի մասնակցությամբ ներկայացվեց «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի» փորձնական փուլը, որը տարիներ առաջ նախագծվել և ներդրվել է Հայաստանում։ Այս մասին հաղորդում է Տաջիկստանի «Խովար» ազգային լրատվական գործակալությունը:
Վերոնշյալ «Մեկ պատուհան համակարգը» մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը՝ համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվի էլեկտրոնային տեսքով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն