Վրաստանը մերժել է Կադիրովին
Աշխարհ
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ չի պլանավորում վրացական Շաթալին և չեչենական Ուտում-Կալի գյուղը կապող ճանապարհը բացել, ավելին՝ այդ հարցը երբեք չի քննարկվել: Այս կերպ Աբաշիձեն պատասխանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ ճանապարհը բացելու կոչին: Այս մասին հայտնում է Kvira.ge-ն:
«Մենք ժամանակ առ ժամանակ լսել ենք նման կոչեր: Այդ հարցը երբեք չի քննարկվել: Ոչ մի կերպ: Ոչինչ չի պլանավորվում: Նման խոսակցություն ռուսական իշխանությունների հետ չի եղել»,- նշել է Աբաշիձեն:
Հիշեցնենք՝ Կադիրովը հայտնել էր, որ Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ է ուզում կառուցել: Նա նշել էր, որ չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է և նախկինում այդտեղ ճանապարհ է եղել:
«Եթե բացենք ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք»,- ասել էր Կադիրովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ