Թրամփի նախկին խորհրդականին 20 տարվա ազատազրկում է սպասվում
Աշխարհ
Դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին՝ կոնգրեսին կեղծ ցուցմունքներ տալու, ինչպես նաև կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու մեջ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին, նրան սպասվում է 20 տարվա ազատազրկում: Խոսքը՝ ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների խախտումների և Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննության մասին է:
Մասնավորապես. ատենակալները որոշել են, որ Սթոունը ստել է Wikileaks կայքի ներկայացուցչի հետ կապի մեջ լինելու և նրանից դեմոկրատներին վարկաբեկող տեղեկություն ստանալու մասին:
Սթոունի պաշտապները հայտնել են, որ նա այդպես էլ ոչ մի վարկաբեկող նյութ չի ստացել, ուստի օրենքը չի խախտվել:
Թրամփը հայտնել է, որ դատարանի որոշումը քաղաքական երկակի ստանդարտների դրսևորում է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ