Նոր Զելանդիայում հրաբուխ է ժայթքում (տեսանյութ)
ՏեսանյութերՆոր Զելանդիայի Ուայթ Այլենդ հրաբխային կղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում:
«Ուայթ Այլենդում տեղի է ունենում հրաբխի ժայթքում»,- նշված է արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության Twitter-ում հրապարակած հաղորդագրությունում:
Այս պահին գործակալությունը փորձագետների հետ միասին փորձում է գնահատել հնարավոր վտանգի աստիճանը:
Տեղի իշխանությունները կոչ են անում հետևել փրկարար ծառայությունների ցուցումներին:
Հավելենք, որ Al Jazeera-ի հաղորդմամբ, հրաբխի ժայթքումից զբոսաշրջիկներ են տուժել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ