Բրազիլիայի նախագահը Գրետա Թունբերգին «լակոտ» է անվանել
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգին անվանել է «լակոտ»՝ ի պատասխան Բրազիլիայի տեղաբնիկ ժողովուրդների մահվան մասին նրա հայտարարությունների:
Օրերս Գրետան արձագանքել էր Բրազիլիայի Մարանհա նահանգում տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ անտառապանները գնդակահարել էին տեղաբնիկ ցեղերի երկու առաջնորդի:
Twitter-ի իր էջում Թունբերգը մտահոգություն էր հայտնել, որ տեղաբնիկ ժողովրդներին սպանում են անտառների ապօրինի ծառահատումը պաշտպանելու համար, իսկ աշխարհը լռում է այդ մասին:
Նշենք նաև, որ Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» կոչումն է ստացել Time ամերիկյան հանդեսի վարկածով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն